23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Բերդաքաղաք Շուշիում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի ծանր զինատեսակներից հասցրած հարվածների հետևանքով քաղաքի տարբեր հատվածներում կան ավերածություններ: Այս մասին հայտնել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, ներկայացնելով առավոտյան ժամը 09:20-ի սահմաններում տիրող իրավիճակը:
«Մի քանի անգամ հարվածել են Շուշի քաղաքին. ինքնաթիռ էր, որի միջոցով օգտագործել են կասետային ռումբեր, որոնք թափվել են քաղաքի տարբեր հատածներում, մնացորդներն էլ ընկել են Քարին Տակ գյուղում: Փառք Աստծո, խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չունենք, սակայն քաղաքի տարբեր հատվածներում ավերածություններ կան: Երեկ էլ էին ավիացիայով հարվածներ հասցնում քաղաքին, այսօր էլ շարունակում են»,- նշե է Սարգսյանը:
Նա հայտնեց, որ դեռ չգիտեն, թե հարվածների հետևանքով ինչ ենթակառուցվածքներ են վնասվել, դեռ պետք է ուսումնասիրեն: Շուշիի քաղաքապետը շեշտեց, որ վնասված ենթակառուցվածք ունենալու դեպքում տեղի մասնագետները շատ արագ կարողանում են վերականգնել: «Խաղաղ բնակչությունը ներկա պահին ռմբապաստարաններում է, նրանք պահում են անվտանգության կանոնները, ապահով են»,- ասել է Սարգսյանը: