Կատալոնական Սանտ Իլարի Սակալմ քաղաքի քաղաքային խորհուրդը դատապարտել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերի սանձազերծած ագրեսիան, որի ընթացքում թիրախավորվել են Արցախի Հանրապետության պաշտպանական դիրքերը և քաղաքացիական բնակչությունը։ Քաղաքային խորհուրդը կոչ է արել հարգել մարդու իրավունքները, դադարեցնել հարձակումները և վերսկսել խաղաղ բանակցությունները։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից։