կարևոր
1783 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-03 08:58

Lուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և Սմերչ կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ

Lուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և Սմերչ կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն ընդհանուր առմամբ խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։ Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակնեի պետական ծառայությունից։

Սակայն, լուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և Սմերչ կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ։

Տուժածներ չկան։

Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։