կարևոր
1704 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-03 01:38

Մխիթարյանը` «Ռոմա»-«Ֆիորենտինա» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանը` «Ռոմա»-«Ֆիորենտինա» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա»-«Ֆիորենտինա» խաղի լավագույն ֆուտբոլիստ: «Ռոմա»-ի Թվիթերում անցկացրած քվեարկության արդյունքում Մխիթարյանը ճանաչվել է լավագույնը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության` Սերիա Ա-ի 6-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ֆիորենտինա»-ին:Մայրաքաղաքային ակումբին հաջողվեց հանդիպման մեկնարկից 12 րոպե անց բացել խաղի հաշիվը: Աչքի ընկավ Սպիանցոլան: «Գայլեր»-ն իրենց առավելությունը կրկնապատկեցին 70-րդ րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Պեդրոն: «Ռոմա»-«Ֆիորենտինա»` 2:0: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: