կարևոր
4362 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-03 10:14

Ինձ համար աշխարհի ամենաանվտանգ վայրն Արցախն է․ ֆեյբուքյան ուղիղ եթերից հայտնի Հարութ Մնացականյանի խոսքերն են (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Պատերազմի մեկնարկից մի քանի օր անց համացանցում լայն տարածում ստացավ ռազմակաճակատ մեկնած մեր կամավորներից մեկի՝ Հարութ Մնացականյանի ֆեյբուքյան ուղիղ եթեր տեսագրությունը, որում կամավորն, անդրադառնալով ընթացող պատերազմին, իր զոհված մարտական ընկերների մասին խոսելիս չէր կարողանում զսպել հուզմունքն ու վճռականորեն հավաստիացնում էր՝ պայքարելու են մինչեւ վերջ ու հաղթելու են:

Մեր գործընկեր Պարույր Ներսիսյանն, ով պատերազմի առաջին օրերից Ստեփանակերտում է, զրուցել է Հարութ Մնացականյանի հետ: Ահա թե նա ինչ է պատմել մեզ, բացառիկ այդ հարցազրույցի ժամանակ: