կարևոր
1427 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-02 23:37

ՀՅԴ ԱԵՄ-ի ընկերները սգում են ՀՅԴ Ստեփանակերտի կոմիտեության «Արամ Մանուկյան» խմբի խմբապետ ընկեր Արտակ Իշխանյանի մահը

ՀՅԴ ԱԵՄ-ի ընկերները սգում են ՀՅԴ Ստեփանակերտի կոմիտեության «Արամ Մանուկյան» խմբի խմբապետ ընկեր Արտակ Իշխանյանի մահը

Ստոր ներկայացնում ենք նաև ՀՅԴ Արցախի երիտասարդական միության ցավակցագիրը՝ Արտակ Իշխանյանի զոհվելու կապակցությամբ.

«ՀՅԴ ԱԵՄ-ի ընկերները սգում են միության երկարամյա ակտիվ անդամ, ՀՄԸՄ Արցախի միավորի վարչության անդամ, ՀՅԴ Ստեփանակերտի կոմիտեության «Արամ Մանուկյան» խմբի խմբապետ ընկեր Արտակ Իշխանյանի մահը:

Ընկերը նահատակվել է հայրենի Մարտունու շրջանի համար մղվող ինքնապաշտպանական մարտերի ժամանակ:

Իր գործը լուռ ու առանց ավելորդ խոսքերի անող, հավասարակշռված, սրտաբաց ու նվիրյալ, մեր բազմաթիվ ծրագրերի ոգևորող ու իրագործող ընկերոջ կորուստն անտանելի ցավ է:

Ննջիր խաղաղությամբ, ընկեր»: