կարևոր
1622 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-02 23:09

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» հանգանակություն կատարելով, մենք մեր երախտագիտությունը, մեր հարգանքն ենք հայտնում նրանց ընտանիքներին

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» հանգանակություն կատարելով, մենք մեր երախտագիտությունը, մեր հարգանքն ենք հայտնում նրանց ընտանիքներին

ԿԲ մամուլի քարտուղար Հարութ Կբեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2017-ին, երբ հիմնվում էր «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը», որն հետագայում ավելի ճանաչելի դարձավ 1000 դրամների հիմնադրամ, ոմանք ընդունեցին ընդվզումով: Կաին խմբեր, որ հիմնադրամին փորձեցին «Դեմ»-ի երանգներ տալ: Փորձեր եղան քաղաքական շահարկումների, նաև էժան պոպուլիզմի, բայց հիմնադրամի գործունեությունն օրենքի ուժ ստացավ ու գործեց: Գործեց ու երեք տարվա մեջ որպես արդեն առանձին ինստիտուտ կայացավ: Այսօր հիմնադրամը մեր հասարակության` ՀՀ-ում աշխատող ամեն քաղաքացու և սփյուռքի մեր հայրենակիցների հանգանակության շնորհիվ, Հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր մարտիկների հարազատների արժանավայել ապրելու, և իրենց որդիների, հայրերի, եղբայրների հիշատակը ապրեցնելու աջակցությունն է: «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» հանգանակություն կատարելով, մենք մեր երախտագիտությունը, մեր հարգանքը, մեր շնորհակալությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին: Լինենք ավելի առատաձեռն, ավելի հետևողական նվիրատվություն կատարելիս:

Հ.Գ. Մի օր կբացեմ նաև գաղտնիքը թե ինչու հիմնադրամի կայքը դարձավ 1000plus.am»։