կարևոր
1420 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-02 22:48

Իսպանիան մարդասիրական օգնություն կտրամադրի Արցախից Երևան տեղափոխված 600 ընտանիքի

Իսպանիան մարդասիրական օգնություն կտրամադրի Արցախից Երևան տեղափոխված 600 ընտանիքի

Իսպանական միջազգային զարգացման համագործակցության գործակալությունը (AECID) մարդասիրական օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով Երևան տեղափոխված շուրջ 600 ընտանիքի: Aecid-ը 50 հազար եվրո է տրամադրելու սննդի հարցերը կազմակերպելու համար:

Ընդհանուր առմամբ 2100 սննդամթերքի և 9000 հիգիենայի պարագաների փաթեթ է բաժանվելու այդ ընտանիքներին: