23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Նիդերլանդների խորհրդարանի նախկին պատգամավոր Հարրի վան Բոմմելն այս օրերին գտնվում է Հայաստանում։ Նա մասնակցում է Հայկական բարեգործական ընդհանուր միության կազմակերպած՝ Եվրոպայից ժամանած քաղաքական գործիչների միջազգային կոնֆերանսին։ Կոնֆերանսի շրջանակներում հրավիրվածները խորապես ուսումնասիրում են Արցախյան խնդիրը և փնտրում ուղիներ՝ միջազգային հանրության ուշադրությունը գրավելու, նրանց մասնակցությունն այս հարցի լուծմանն ակտիվորեն խրախուսելու և պատերազմը կանգնեցնելու համար։
Հարրի վան Բոմմելը նոյեմբերի 2-ին այցելել է Հադրութից ժամանակավոր տեղահանված մեր հայրենակիցներին, այցելել է նաև Գորիսի Ֆրանս-Հայկական սրտանոթային կենտրոն։ Բոմմելը կոչ է արել Եվրոպային բարձրաձայնել Ադրբեջանի կողմից ընդդեմ հայերի կատարվող վայրագությունների փաստը։