կարևոր
1574 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-02 20:20

ՀՖՖ-ն դատապարտել է ֆուտբոլի առաջնության ընթացքում ֆեդերացիայի պատվիրակին ծեծի ենթարկելու փաստը

ՀՖՖ-ն դատապարտել է ֆուտբոլի առաջնության ընթացքում ֆեդերացիայի պատվիրակին ծեծի ենթարկելու փաստը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դատապարտողհայտարարությամբ է հանդես եկել Պրեմիեր լիգայի` 10-րդ տուրի 2 հանդիպումների ընթացքում տեղի ենունեցել անթույլատրելի և խիստ դատապարտելի միջադեպերի վերաբերյալ:

Տարածված հաղորդագրությունում ասվում է.

«VBET ՀայաստանիՊրեմիեր լիգայի` 10-րդ տուրի 2 հանդիպումների ընթացքում տեղի են ունեցել անթույլատրելի և խիստդատապարտելի միջադեպեր:

Հոկտեմբերի 30-ին Գյումրիում կայացած «Նոա»-«Շիրակ» հանդիպման ընթացքում իր անմիջական պարտականությունները կատարելիս «Շիրակ» ակումբի հյուրերի կողմից ծեծի է ենթարկվել ՀՖՖ պատվիրակը:

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, «Գանձասար-Կապան»-«Վան» հանդիպումից հետո «Գանձասար-Կապան» ակումբի ներկայացուցիչների կողմից ծեծի են ենթարկվել հանդիպման մրցավարը և ՀՖՖտեսուչներից մեկը:

ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցաշարերի մասնակից ակումբների ներկայացուցիչների կողմից նմանցինիկ պահվածքն անթույլատրելի է նույնիսկ սովորական պայմաններում, իսկ պատերազմականդրության ժամանակ, երբ առավել կարևոր է ներքին համերաշխության պահպանումը, սա պարզապեսխայտառակություն է:

ՀՖՖ-ն արդեն իսկ սկսել է ներքին քննություն՝ պարզելու միջադեպերի մանրամասները և երկու դեպքում էլկիրառելու է իր իրավասությունների շրջանակներում գտնվող ամենախիստ պատիժները:

ՀՖՖ-ն խստորեն դատապարտում է տեղի ունեցածը և ևս մեկ անգամ հորդորում է ֆուտբոլայինհասարակությանը, ֆուտբոլային ընտանիքի անդամներին պահպանել արդար խաղի կանոնները ևչխաթարել ներքին միասնականությունը պատերազմական՝ առանց այն էլ ծանր օրերի ընթացքում»: