կարևոր
1562 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-02 20:03

Մահացել է բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսքը

Մահացել է բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսքը

74 տարեկանում մահացել է բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսքը:

Երկար տարիներ նա Մերձավոր Արեւելքում բրիտանական The Independent պարբերականի թղթակիցն է եղել: Լուսաբանել է պատերազմներ Լիբանանում, Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում նաեւ 1979 թվականին Իրանի Իսլամական հեղափոխությունը:

1993-1997 թվականների ընթացքում Ֆիսքը 3 անգամ հարցազրույց է վերցրել «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հիմնադիր Ուսամա բեն Լադենից: Նա հոդվածներ է հրապարակել նաեւ Հայոց ցեղասպանության ու Արցախի մասին: 

Ռոբերտ Ֆիսքը արժանացել է լրագրողական բազմաթիվ մրցանակների: