կարևոր
1669 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-02 19:40

Ֆրանսիան կարգելի թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորումը

Ֆրանսիան կարգելի թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորումը:

Ինչպես ասված է AFP-ի «Թվիթեր»-ի միկրոբլոգում, այս մասին նշել է երկրի Ներքին գործերի նախարար Ջերար Դարմանինին:

Նոյեմբերի 1-ին Լիոնում թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորումը պղծել էր Հայոց ցեղասպանության հուշարձանը: Հուշահամալիրի պատերին գրել էին Էրդողանի անվան սկզբնատառերը (RTE- Recep Tayyip Erdoğan) ինչպես նաև իրենց կազմակերպության անվանումը՝ Grey Wolf: Նույնատիպ գրառում է հայտնվել նաև Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոսության շենքի վրա: