կարևոր
1596 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-02 18:52

Նորվեգիան 1,5 մլն եվրո արժողությամբ հումանիտար օգնություն կտրամադրի Արցախի ժողովրդին

Նորվեգիան 1,5 մլն եվրո արժողությամբ հումանիտար օգնություն կտրամադրի Արցախի ժողովրդին

Նորվեգիայի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած Արցախի խաղաղ բնակչությանը 1,5 մլն եվրո արժողությամբ հումանիտար օգնություն տրամադրելու որոշում են կայացրել: Այս մասին հայտարարել է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությունը:

«Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ընթացող ռազմական գործողությունները բազմաթիվ կյանքեր են խլել, շատերին դրդել են լքել իրենց տները և մեծ տառապանք են բերել քաղաքացիական բնակչությանը: Նորվեգիան 1,5 մլն եվրո արժողությամբ հումանիտար օգնություն կտրամադրի նրանց, ում առավել մեծ չափով է վնասել այս հակամարտությունը»,- նշել է նախարարությունը:

Նորվեգիայի Արտաքին գործերի նախարար Ինե Էրիկսեն Սյորեյդեն կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և դարձյալ սկսել բանակցությունները:

«Նորվեգիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին, որոնք ուղղված են հարցի խաղաղ կարգավորմանը հասնելուն»,- նշել է նախարարը: