կարևոր
1091 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-02 17:37

Ֆրանսիայի ՆԳ նախարարը կմեկնի ՌԴ. օրակարգում ահաբեկչության, արմատականության հետ կապված հարցերն են

Ֆրանսիայի ՆԳ նախարարը կմեկնի ՌԴ. օրակարգում ահաբեկչության, արմատականության հետ կապված հարցերն են

Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալ Դարմանենը մոտ օրերին կմեկնի Ռուսաստան: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ կառույցի ղեկավարը նման հայտարարությամբ հանդես է եկել նոյեմբերի 2-ին:

«Մի քանի օր առաջ կայացել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպումը, առաջիկա օրերին ես այցով կլինեմ Ռուսաստանում»,-ասել է նա:

«Ահաբեկչությունն ընդունում է տարբեր ձևեր, և պետք չէ համաձայնվել այն պնդումների հետ, թե Ֆրանսիայում ահաբեկչություններն իրականացնում են բացառապես օտարերկրացիները, և եթե մենք փակենք սահմաններն, ապա դա կպաշտպանի մեր երկիրը: Դա ճիշտ չէ»,-ասել է նախարարը՝ հիշեցնելով, որ շատ հանցագործություններ կատարվել են արմատական իսլամիստների կողմից, որոնք վաղուց ապրում են Ֆրանսիայում: Նա տեղեկացրել է, որ վերջին 32 ահաբեկիչներից 22-ը եղել է Ֆրանսիայի քաղաքացիներ:

Ժերալդ Դարմանենը հայտնել է, որ Ֆրանսայի նախագահի հրամանով շաբաթվա վերջ աշխատանքային այցով կլինի Թունիսում և Ալժիրում՝ կապված ահաբեկչության դեմ պայքարի հարցերի հետ: