կարևոր
1551 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-02 16:39

Երրորդ օրն է՝ թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները

Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում  են  համայնքապատկան անտառային ծածկույթները, ըստ Արցախ տեղեկատվական շտաբի՝ այդ մասին ասել է Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավար:

«Այն կազմում է ավելի քան 150 հա տարածք: Թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները։

Բարեբախտաբար, այսօրվա հրետակոծության ընթացքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել», - ասել է նա: