կարևոր
1646 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-02 16:05

Արևմուտքն ահաբեկիչների հարցում պետք է ունենա միասնական մոտեցում. միջազգայնագետ

Արևմուտքն ահաբեկիչների հարցում պետք է ունենա միասնական մոտեցում. միջազգայնագետ

Վերջին շրջանում եվրոպական երկրների տարբեր քաղաքներում եկեղեցիների դեմ հարձակումները, քրիստոնյաներին ուղղված սպառնալիքները մեծ սադրանք են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանը նշելով, որ Թուրքիան ձգտում է իր էքսպանսիան իրականացնել կրոնական դրոշի ներքո:

«Թուրքիան տարածաշրջանային տերության հայտ է ներկայացնում և կրոնական գործոնն իրեն անհրաժեշտ է այդ էքսպանսիայի համար: Միջազգային հանրության խնդիրն այն է, որ թույլ չտա ցանկացած հակամարտություն գնա կրոնական դրոշի ներքո: Մենք ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում մշտապես շեշտել ենք, որ կրոնական երանգ տալը վտանգավոր իրողություն է»,- նշել է նա:

Միջազգայնագետի կարծիքով՝ Եվրոպայում այս վտանգների գիտակցումն այսօր չկա: Այն ոչ թե դիտվում է որպես ընդհանուր խնդիր, այլ յուրաքանչյուր դեպք առանձին է դիտարկվում: Վտանգավորը հենց այն է, որ Եվրոպայում կարծես ընդհանուր քաղաքականություն չկա կրոնական, միգրացիայի հարցում:

«Եվրամիությունը չունի ընդհանուր քաղաքականություն և տեսնում ենք, որ այդ հարձակումները կարծես դարձել են Ֆրանսիայի խնդիրը, առանձին Գերմանիայի խնդիրը՝ կախված նրանից, թե ներգաղթյալները որտեղից են: Այստեղ միասնական մոտեցում է անհրաժեշտ, այլապես այս հզոր ալիքը կտարածվի: Թուրքիան քայլերը պատահական չի անում»,- հավելել է նա: