կարևոր
1558 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-02 14:21

Փոխվարչապետը երկրում հարկերի վճարման կոմպենսացիոն մեխանիզմների կիրառման կարիք է տեսնում

Փոխվարչապետը երկրում հարկերի վճարման կոմպենսացիոն մեխանիզմների կիրառման կարիք է տեսնում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կարծիքով, Հայաստանում շրջանառության անկմամբ պայմանավորված պետք է հարկերի վճարման կոմպենսացիոն մեխանիզմներ կիրառել: Այս մասին Գրիգորյանն ասել է լրագրողների հետ ճեպազրույցում:

«Այնպես չէ, որ այսօր Հայաստանում հարկեր չեն վճարվում: Իհարկե, շրջանառությունները որոշակի իմաստով կնվազեն, իհարկե, հարկային մուտքերը կանխատեսվածից որոշակի չափով ցածր մակարդակ կունենան: Պակասուրդը ավելի կլինի, բայց կարծում եմ՝ կան կոմպենսացիոն մեխանիզմներ, որոնք պետք է կիրառենք»,- նշել է փոխվարչապետը և հավելել է, որ դրանք արտացոլված են նաև բյուջեում: