Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը բյուջետային մուտքերի վրա ազդեցություն ունեցել է և դեռ կունենա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Չենք կարող ասել, որ ռազմական դրությունը որևէ ազդեցություն չունեցավ տնտեսության կամ բյուջեի վրա: Իհարկե, բյուջետային մուտքերի վրա ազդեցություն ունեցավ ու կունենա: Այսպիսով, պետք է մտածենք պարտքի շեմի մասին: Կարծում եմ, որ կգտնենք այն հաշվեկշիռը, որը հնարավորություն կտա այս իրավիճակից դուրս գալ, ինչպես նաև մարտահրավերից բխող ռիսկերը չեզոքացնել, կառավարել և ունենալ կայուն սոցիալ-տնտեսական իրավիճակ»,- նշել է փոխվարչապետը։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: