կարևոր
1266 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-02 13:31

Կամավորներն Արցախում ոչնչացրել են թուրք 20 հատուկ ջոկատայինի՝ 2-ին թույլ տալով ճողոպրել՝ տեսածը պատմելու

Կամավորներն Արցախում ոչնչացրել են թուրք 20 հատուկ ջոկատայինի՝ 2-ին թույլ տալով ճողոպրել՝ տեսածը պատմելու

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի հերոսներ Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների ազատամարտիկների հետ: «Հայոց պատմության այս կարևորագույն շրջափուլում, երբ վտանգված են մեր ժողովրդի անվտանգությունն ու մեր ազգային շահերը, նրանց դերակատարությունն անգնահատելի է, ինչպես և եղել է Վլադիմիր Բալայանի ու Շահեն Մեղրյանի դեպքում: Հայրենի հողի փրկության համար նրանց գործած սխրանքների մասին խոսելու դեռ շատ առիթներ կունենանք, բայց հընթացս պարտավոր ենք հանդիպել, քննարկել իրավիճակը և պարգևատրել»,-նշել է Արցախի նախագահը:

Նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը տեղեկացնում է, որ Շահեն Մեղրյանի անվան՝ շահումյանցիներից կազմված կամավորական ջոկատի տղաները՝ հրամանատար Ռոլանդ Այդինյանի գլխավորությամբ, Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի շրջակայքում օրերս մերձամարտ են վարել 22 հոգուց կազմված թուրքական հատուկ նշանակության ջոկատի հետ՝ վերացնելով նրանցից 20-ին: Միայն 2-ին է հաջողվել ճողոպրել: «Հրամանատարն ասում է, որ, մեծ ցանկության դեպքում, կարող էին նաև այդ երկուսին էլ վերացնել, բայց աչքերով տեսածի մասին յուրայիններին պատմելու հնարավորություն են տվել: Փա՛ռք մեր Հայրենիքի հերոս պաշտպաններին»,-նշում է Պողոսյանը: