կարևոր
1150 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-02 13:23

Վրաստանի նորընտիր խորհրդարանը երկու հայ պատգամավոր ունի

Վրաստանի նորընտիր խորհրդարանը երկու հայ պատգամավոր ունի

Վրաստանի նորընտիր խորհրդարանը երկու հայ պատգամավոր ունի՝ Սամվել Մանուկյանը եւ Սումբատ Կյուրեղյանը: Երկուսն էլ իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից են:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների արդյունքում՝ խորհրդարան է անցել 9 կուսակցություն: Դրա համար բավարար էր հաղթահարել ընդամենը մեկ տոկոսի շեմը:

Սակայն այդ 9 կուսակցություններից 8-ը չի ընդունում ընտրությունների արդյունքները, չի ճանաչում «Վրացական երազանքի» հաղթանակը: Ընդդիմության կոչով՝ Թբիլիսիում երեկվանից բողոքի ցույցեր են սկսվել: Պահանջում են նոր ու արդար ընտրություններ: