կարևոր
1395 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-02 13:07

Փաշինյանի՝ Պուտինին ուղղված նամակի պահն ընտրվել է ելնելով ռազմական իրավիճակից. ՀՀ փոխվարչապետ

Փաշինյանի՝ Պուտինին ուղղված նամակի պահն ընտրվել է ելնելով ռազմական իրավիճակից. ՀՀ փոխվարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի պահն ընտրվել է ելնելով ռազմական իրավիճակից: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ինչ-որ պահ է եկել, երբ կուտակումներն ու դիսլոկացիան վկայել են, որ ճիշտ կլինի այդ պահին արդեն իսկ դիմել Ռուսաստանին: Երևի, կար իրավիճակ, որը համարվեց, որ վտանգ է ու սպառնալիք, այդ թվում՝ նաև Հայաստանի սահմանների համար»,- նշեց Գրիգորյանը և վստահություն հայտնեց, որ այդ քայլն ու իրավիճակը վերլուծվել են:

Փոխվարչապետը հայտնեց, որ այս համատեքստում զինվորականների վերլուծությունները մեծ նշանակություն ունեն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերներըՀաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալուՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափըորը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և  1997թօգոստոսի 29-ի «Բարեկամությանհամագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:

Ի պատասխան Փաշինյանի նամակին Ռուսաստանի Դաշնությունը հաստատել է հավատարմությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ դաշնակցային պարտավորություններինՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարությունում նշվում էոր ՀՀ-ին կտրամադրվի անհրաժեշտ ողջ աջակցությունըեթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք: