Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային զորքերի ներուժը լրջագույնս վնասվել են և հիմնական հույսը մնացել են վարձկանները: Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին այս մասին ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մենք այսօր ցուցադրեցինք երկրորդ վարձկան ահաբեկչին, ով խոստովանեց, թե ինչպես է հավաքագրվել, վճարվել և ինչպես է նա օգտագործվել Ադրբեջանի կողմից մեր դեմ: Այս կապակցությամբ կարող եմ ասել, որ դեռ բազում անակնկալներ կան, որքան էլ Թուրքիան և Ադրբեջանը փորձեն հերքել վարձկան ահաբեկիչների առկայությունը և օգտագործումը»,- ասել է Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ հայկական կողմը տիրապետում է տեղեկությունների այն մասին, թե որտեղ, որ տեղամասում և ինչպես են վարձկան ահաբեկիչները օգտագործվում և ինչ խնդիրներ են փորձում լուծել նրանց միջոցով:
«Պետք է ասել, որ նրանց միջոցով առաջին գծում կոնկրետ խնդիրների կատարման փորձերը վկայում են այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային զորքերի պոտենցիալը լրջագույնս վնասված է և հիմնականում հույսը մնացել են վարձկանները»,- եզրափակել է Հովհաննիսյանը: