Արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր ուղղություններով նոյեմբերի 1-ի առավոտվանից սկսած Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները և ահաբեկչական խմբավորումները շարունակել են հարձակվողական գործողությունները: Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած ասուլիսին այս մասին ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հարձակվողական գործողությունները հիմնականում փոքր խմբերով են եղել, հիմնականում օջախային հարձակումներ էին, տեղ-տեղ կիրառել են հրետանի, որոշ տեղերում՝ նաև օդային հարձակման միջոցներ:
Ըստ էության, ողջ օրվա ընթացքում բոլոր ուղղություններով որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել, չնայած տեղի ունեցած որոշակի մարտական գործողություններին»,- ասել է Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ այս պահի դրությամբ մարտերը շարունակվում են: