կարևոր
829 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-01 22:05

ՄԻՊ-ը ադրբեջանական սոցիալական մեդիայում հայատյացության դրսևորման փաստերը կուղարկի միջազգային կառույցներին

ՄԻՊ-ը ադրբեջանական սոցիալական մեդիայում հայատյացության դրսևորման փաստերը կուղարկի միջազգային կառույցներին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ադրբեջանական սոցիալական մեդիայի տիրույթում շրջանառվող հայատյացության դրսևորումները փաստագրել է և սահմանված կարգով կներկայացնի միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: ՄԻՊ-ը նաև հրապարակել է մի քանի նմանատիպ նյութեր:

«Ադրբեջանական սոցիալական մեդիայի տիրույթներում կազմակերպվում են հայասպանությունը, դաժանությունը խրախուսող խրախճանքներ, հարցումներ, իսկ հետո էլ բոլորով երջանկանում ու հպարտանում են կատարած վայրագությունների համար, խրախուսում հայատյացության այլ դրսևորումները:  Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ձեռք է բերել ապացույցներ, որոնք հաստատում են այս ամենը:

Օրինակ՝ ադրբեջանական սոցիալական ցանցի այս էջում տեղադրված է գլխատված մարմնի լուսանկար, հայտարարված է, թե խոսքը վերաբերում է հայ զինծառայողի ու կազմակերպված է քվեարկություն՝ բացառիկ ցինիզմով ու ատելություն բորբոքելու մտադրությամբ,- գրել է Թաթոյանը: