29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Թուրքիան քննարկում է Քաթարի հետ ռազմական համագործակցությունը զարգացնելու հեռանկարները: Քաթարի Գլխավոր շտաբի պետ Գանիմ բեն Շահինը և Դոհայում թուրքական ռազմական կցորդ Ալբայ Բուրակ Չեթինը քննարկել են երկու երկրների միջև ռազմական գործակցության դրույթները:
Ըստ Քաթարի Պաշտպանության նախարարության հայտարարության, Գլխավոր շտաբի պետ Գանեմ բին Շահինը հանդիպել է Դոհայում թուրքական ռազմական կցորդ Բուրակ Չեթինի հետ: Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության տեղեկությունների, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները:
Թուրքիայի և Քաթարի զինված ուժերի միջև անցկացվել են «Նասր-2020» ռազմական զորավարժությունները, որոնք ավարտվել են 2020թ. հոկտեմբերի 29-ին: