Նյու Յորքում Հայ Երիտասարդաց Դաշնակցության ներկայացուցիչները երթով շարժվում են դեպի Նյու Յորք Թայմս հայտնի պարբերականի շենք՝ պահանջելով անհապաղ հետաքննել և հետ կանչել լրատվականի՝ Թուրքիայի բյուրոյի ղեկավար Շառլոտա Գալին, ում հրապարակած հոդվածներն Արցախում առկա հակամարտության վերաբերյալ չեն համապատասխանում իրականությանը:
«Մենք պահանջում ենք, որ Նյու Յորք Թայմսը հետաքննի տիկին Գալի պնդումների աղբյուրները, արդյո՞ք բավարար փաստեր կային նրա հոդվածը հրապարակելու համար: Արդյո՞ք անաչառ և ճշգրիտ է լուսաբանվում Արցախյան հակամարտությունը: Իսկ եթե ոչ, ինչո՞ւ պարբերականը չկարողացավ իր ընթերցողներին ներկայացնել հավաստի տեղեկություններ» ,- հարցադրումներն արել են ցույցի մասնակիցները: