կարևոր
1942 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-01 21:11

Թուրքիայում ՌԴ դեսպանի համոզմամբ` պետք է ձեռնպահ մնալ հակամարտությունն ավելի սրող քայլերից

Թուրքիայում ՌԴ դեսպանի համոզմամբ` պետք է ձեռնպահ մնալ հակամարտությունն ավելի սրող քայլերից

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը «Ինտերֆասքս»-ին տված հարցազրույցում խոսել է  Սիրիայից եւ հնարավոր այլ թեժ կետերից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ժամանող զինյալների մասին: «Ես ինքս տեսել եմ տեսանյութեր, որոնցում գերեվարված գրոհայինները հետաքրքրաշարժ վկայություն են տալիս, ընդ որում՝ սիրիական արաբերենի բարբառով»,-ասել է դեսպանը: Նրա խոսքով՝ նույնիսկ «Մարդու իրավունքների սիրիական դիտարանը», որի վիճակագրությանը սիրում են վկայակոչել արեւմտյան երկրները, հայտնում է, որ ղարաբաղյան հակամարտությանը մեծաթիվ զինյալներ են մասնակցում, ավելին՝ մինչ օրս նրանցից ավելի քան երկու հարյուրը մահացել է: Դեսպանը վերահաստատել է Ռուսասատանի բարձրաստիճան պաշտոնյաների այն համոզմունքը, որ հակամարտության թեժ գոտում այս օրերին զինյալների ներկայությունը մեծ վտանգ է ներկայացնում ու Ռուսաստանի համար խորը մտահոգության պատճառ է: