կարևոր
1548 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-01 19:05

Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում նշանակում է առանց հայերի Լեռնային Ղարաբաղ. ՀՀ վարչապետ

Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում նշանակում է առանց հայերի Լեռնային Ղարաբաղ. ՀՀ վարչապետ

Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում նշանակում է առանց հայերի Լեռնային Ղարաբաղ, նշանակում է էթնիկ զտումներ։ Հայաաստանում կարծում են, որ այս պարագայում պետք է կիրառվի «անջատում հանուն փրկության» բանաձևը, և միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա անդրադարձել է Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցին՝ նշելով, որ այն եղել է և կա Հայաստանի մեր օրակարգում: Փաշինյանը շեշտել է, դա միշտ կարող է անել: Փաշինյանը կարևորել է, որ Արցախը ճանաչեն միջազգային հանրության մյուս ներկայացուցիչները: «Եվ այսօր կարծում ենք, առավել ևս, այդ հարցը հրատապ է, և ստեղծված իրավիճակը հաշվի առնելով, հաշվի առնելով հումանիտար աղետի վիճակը, որում գտնվում է Լեռնային Ղարաբաղը, հաշվի առնելով այն անառարկելի փաստը, որ Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում նշանակում է առանց հայերի Լեռնային Ղարաբաղ, նշանակում է էթնիկ զտումներ՝ մենք կարծում ենք, որ այս պարագայում պետք է կիրառվի «անջատում հանուն փրկության» բանաձևը, և միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ընդգծել է ՀՀ վարչապետ Փաշինյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան- ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: