24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Որոշ տելեգրամ ալիքներով տարածվող տեղեկատվությունն այն մասին, թե իբր հակառակորդը հարվածել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ավտոշարասյանը, բացարձակ սուտ է: Այս մասին հայտնել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
Տեղեկատվությունը հերքել է նաև Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Նա ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին կեղծ տեղեկատվություն են տարածում, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին թիրախավորել են՝ խոցելով ինչ-որ մեքենաների շարասյուն, որի մեջ է եղել նաև նախագահին սպասարկող մեքենան: Նախ՝ որևէ շարասյուն չեն խոցել, և դա ևս թշնամու վառ երևակայության արդյունքն է, երկրորդ՝ պետք է հերթական անգամ հիասթափեցնեմ ադրբեջանական ապաշնորհ քարոզչամեքենային, քանի որ նախագահն այս պահին լիարժեք կատարում է իր աշխատանքային պարտականությունները, որով պայմանավորված, անշուշտ, անդառնալի վնասներ են կրում Արցախ ներխուժած թուրք-ադրբեջանա-ահաբեկչական հրոսակախմբերը»: