կարևոր
1440 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-01 18:04

Իզմիրի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 58-ի

Իզմիրի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 58-ի

Թուրքիայի արեւմտյան Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 58 մարդ Է զոհվել, 896-ը ՝ վիրավորվել։ Այս մասին նոյեմբերի 1-ին լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը ժամանել է Իզմիր։

«Երկրաշարժի հետեւանքով զոհվել է մեր 58 քաղաքացի, 896 մարդ վնասվածքներ է ստացել», - ընդգծել է Թուրքիայի նախագահը թուրքական հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ:

Ավելի վաղ հաղորդվել էր 55 զոհվածների մասին:

Բացի այդ, Առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջիի խոսքով, 2 076 փրկարարներ շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները ավերված ութ տների տեղում: Նախարարը նաև հավելել է, որ հիվանդանոցներից արդեն դուրս է գրվել ավելի քան 680 մարդ, իսկ բուժօգնություն շարունակում է ցուցաբերվել 214 տուժածի:

6,6 բալ ուժգնությամբ երկրաշարժը ցնցել է Թուրքիայի Իզմիր քաղաքը հոկտեմբերի 30-ին՝ վնաս հասցնելով Թուրքիայի արևմուտքում և Հունաստանում գտնվող մի շարք քաղաքների։ Ավելի քան 2600 մարդ ապրում է վրանային ճամբարներում։