Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն իսպանացի խորհրդարանականներից և լրագրողներից բաղկացած պատվիրակության կազմում այս օրերին Հայաստանում է:
Նա «Թվիթեր»-ում տեսանյութ է հրապարակել և նշել, որ իրենք՝ որպես դիտորդներ, ժամանել են Հայաստան՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու և միջազգային հանրությանը կոչ անելու՝ ջանքեր ներդնել խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար։