կարևոր
2278 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-01 17:17

«Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը 53 տարեկան է. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Նոյեմբերի 1-ը Արցախի խորհրդանիշ «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանի տեղադրման օրն է:

Եթե գեթ մեկ անգամ եղել եք Արցախում ու այցելել մայրաքաղաք Ստեփանակերտ, ապա այս հուշարձանի կողքով հազիվ թե անտարբեր անցած լինեք: Թեեւ Արցախում եղած չլինելու դեպքում անգամ այն բոլորին է քաջ հայտնի: «Մենք ենք, մեր սարեր» հուշարձանն է, այլ կերպ ասած՝ «Տատիկ-պապիկը», իսկ արցախի բարբառով՝ հանրահայտ «Ձեդո-բաբոն»:

Ստեփանակերտի բարձրադիր մի բլրին արդեն ավելի քան 5 տասնամյակ բազմած հուշակոթողն Արցախի այցեքարտն է, Արցախի պատմությունը, հիշողությունն ու հավերժության խորհրդանիշը:

Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում։