12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում կիրակնօրյա աղոթքի ավարտին կրկին Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է հղել:
«Չմոռանանք ինչ է կատարվում այսօր Արցախում, որտեղ զինված բախումները հաջորդում են դյուրաբեկ զինադադարներին՝ զոհերի ողբերգական աճով, քաղաքացիական բնակավայրերի, ենթակառուցվածքների և աղոթատեղիների ոչնչացմամբ, խաղաղ բնակչության զանգվածային թիրախավորումներով: Նորոգում եմ իմ սրտագին կոչը հակամարտության կողմերին, որպեսզի որքան հնարավոր է շուտ կասեցնեն անմեղ արյան հեղումը: Չպետք է մտածել հարցը բռնությամբ լուծելու մասին, այլ հանձնառու լինել՝ վարելու անկեղծ բանակցություններ, միջազգային հանրության օգնությամբ»,-նշել է Հռոմի պապը Սբ Պետրոսի տաճարի հրապարակում հավաքված հավատավորների համար իր ելույթում:
Նա զորակցություն է հայտնել բոլոր նրանց, որոնք տառապել են և հայցել սրբերի բարեխոսությունը տարածաշրջանի կայուն խաղաղության համար:
Ֆրանցիսկոս պապը խաղաղության կոչ էր հղել նաև հոկտեմբերի 11-ին աղոթքից հետո: