12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
NBA-ի ՝ ազգությամբ թուրք բասկետբոլիստ Էնես Կանտերն անդրադարձել է աշխարհի տարբեր ազգերի, այդ թվում հայերի դեմ ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հրահրած հակամարտություններին: Թուրք բասկետբոլիստը «Ֆեյսբուք»-ի իր էջում մասնավորապես գրել է. «Ահաբեկչությունը նոր դեմք ունի: 10 տարվա ընթացքում 31 հակամարտություն 10 երկրների հետ»:
Բասկետբոլիստը ներկայացրել է այդ պետությունների դրոշները, այդ թվում՝ Հայաստանինը:
«Աշխարհը պետք է հասկանա, որ ոչ թե Թուրքիան, այլ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմն է, որը ստեղծում է հակամարտություն: Եկեք դադարեցնենք այս բռնապետությունը և սկսենք խաղաղություն հաստատել»,-շեշտել է թուրք բասկետբոլիստը:
Ադրբեջանը Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից պատերազմ է սանձազերծել՝ Թուրքիայի աջակցությամբ: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ ահաբեկիչներ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների: