կարևոր
1552 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-01 15:17

Սիրիացի ահաբեկչին գերեվարել է Արցախի հերոս Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանն ընկերների հետ

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացնում է.

«Սիրիացի ահաբեկչին այսօր գերեվարել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար, «Արցախի հերոս» Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանն՝ իր ընկերների հետ միասին: Յուսեֆ Էլաաբեդ Էլհաջին անուն-ազգանունով ներկայացած ահաբեկիչը սիրիական Իդլիբ քաղաքից մի մեծ խմբավորման հետ նախ տեղափոխել են Թուրքիա, ապա՝ Բաքու: Ասում է՝ իր հետ եկածների մի մասն արդեն շեհիդ են: 

Այս թափթփուկի պատմելով՝ ազերիներն ու թուրքերը շատ փող են խոստացել, բայց դեռ կոպեկ չեն վճարել»: