կարևոր
1649 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-01 13:42

Սա միջազգային հանցավոր ցանց է. ՀՀ վարչապետը՝ վարձկանների հավաքագրման և Արցախի դեմ ագրեսիայում ներգրավման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առկա են ամբողջական եւ համապարփակ ապացույցներ, որ հազարավոր վարձկաններ Սիրիայում հավաքագրվել են, Թուրքիայի կողմից տեղափոխվել Ադրբեջան եւ ներգրավվել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի մեջ:

ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է վարձկան-ահաբեկչի հարցաքննության տեսանյութը: «Սա միջազգային հանցավոր ցանց է եւ սրա բացահայտումը չի կարող անհետեւանք մնալ: Առաջիկայում կլինեն նոր վկայություններ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: