կարևոր
1588 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-01 12:52

Հարավային Ամերիկայի հայ համայնքների ներկայացուցիչներն իրականացրել են պատմական միջոցառում. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հոկտեմբերի 31-ին Հարավային Ամերիկայի հայ համայնքների ներկայացուցիչներն իրականացրել են պատմական միջոցառում. մայրցամաքի տարբեր հատվածներում միաժամանակ ցույցի միջոցով պահանջել են Արցախի Հանրապետության ճանաչումը և հայ ժողովրդի նոր ցեղասպանության սպառնալիքի դատապարտումը:

Գլխավոր միջոցառումը կայացել է Բուենոս Այրեսում: Այն բացել է Արգենտինայում և Չիլիում Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Քիսագ Մուրադյանը: Արգենտինայի և Հայաստանի օրհներգերից հետո երգչախմբերը կատարել են երաժշտական համարներ, իսկ պատրաստված կարճ տեսաուղերձների միջոցով իրենց ուղերձն են փոխանցել Արա Մալիկյանը, Արա Գևորգյանը, Սերժ Թանկյանը և սփյուռքի հարցերով գերագույն հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Ցուցադրվել են նաև DiarioArmenia-ի լրագրողներ Լեո Մումջյանի և Բեթթի Արսլանյանի` Արցախում պատերազմի օրերին նկարած լուսանկարները։