2040 դիտում, 2020.10.31 22:22

Հայկական կողմը հարավային և հարավ-արևելյան ուղղություններում ունեցել է որոշակի առաջխաղացում

Հայկական կողմը հարավային և հարավ-արևելյան ուղղություններում ունեցել է որոշակի առաջխաղացում

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմում հայկական կողմին հաջողվել է ռազմաճակատի հարավային և հարավ-արևելյան ուղղություններում ունենալ որոշակի առաջխաղացում: Այս մասին հոկտեմբերի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հարավային և հարավ-արևելյան ուղղություններում ընթացող առանձին օջախային մարտերում մեր զինված ուժերը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ վաղ առավոտվանից Ադրբեջանը սկսել է հարձակողական գործողությունները ռազմաճակատի  գրեթե ողջ երկայնքով:

«Մարտերի ինտենսիվությունը շատ բարձր չի եղել, սակայն որոշ օջախային ուղղություններում ընթացել են ինտենսիվ հարձակողական գործողություններ: Մասնավորապես, կենտրոնական ուղղությամբ մեկ-երկու դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետևակային և այլ ուժեր, օգտագործելով հրետանի, միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի ԶՈՒ-ին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, որոշակի դիրքային փոփոխություններ»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը:

Այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են:

«Դրանք մեծ ինտենսիվություն չունեն, սակայն զորատեսակային և զինատեսակային առումով կիրառվում են բավական շատ զենքեր և զինատեսակներ»,- ասաց Հովհաննիսյանը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից ԱդրբեջանիԹուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամհոկտեմբերի 10-ին Ռուսաստանիհոկտեմբերի 18-ին Ֆրանսիայիհոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասինսակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանքձեռնարկել դիվերսիոն գրոհներհրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։