506 դիտում, 2020.10.31 21:36

Ստեփանակերտում հակառակորդի ԱԹՍ է խոցվել

Ստեփանակերտում հակառակորդի ԱԹՍ է խոցվել

Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները Ստեփանակերտում  հակառակորդի անօդաչու թռչող սարք են խոցել: Այս մասին հայտնել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

«Ստեփանակերտի երկնքում նկատվել էր անօդաչու թռչող սարք, մեր զինված ուժերին հաջողվեց խոցել այն: ԱԹՍ-ը ընկել է մոտակա անտառները»,- ասել է Թադևոսյանը: