Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները Ստեփանակերտում հակառակորդի անօդաչու թռչող սարք են խոցել: Այս մասին հայտնել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:
«Ստեփանակերտի երկնքում նկատվել էր անօդաչու թռչող սարք, մեր զինված ուժերին հաջողվեց խոցել այն: ԱԹՍ-ը ընկել է մոտակա անտառները»,- ասել է Թադևոսյանը: