510 դիտում, 2020.10.31 21:28

Բաքվում բողոքի ցույց է անցկացվում` «Ռուսները, հայերն ու իրանցիներն ադրբեջանցիների թշնամիներն են» վանկարկումներով

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության շենքի դիմաց բողոքի ցույց է անցկացվում, որն ուղեկցվում է` «Ռուսները, հայերն ու իրանցիներն ադրբեջանցիների թշնամիներն են» վանկարկումներով: Բողոքի ակցիայի տեսանյութը հայտնվել է համացանցում:

Ադրբեջանի դրոշներով բողոքի ակցիայի մասնակիցներն օգտագործել են նաև թուրքական ծայրահեղական, ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման խորհրդանիշ ժեստը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից ԱդրբեջանիԹուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամհոկտեմբերի 10-ին Ռուսաստանիհոկտեմբերի 18-ին Ֆրանսիայիհոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասինսակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանքձեռնարկել դիվերսիոն գրոհներհրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։