310 դիտում, 2020.10.31 21:09

ԱԱՏՄ մասնագետները դիտարկումներ են անցկացրել արցախցիների կացության վայր ծառայող հաստատություններում

ԱԱՏՄ մասնագետները դիտարկումներ են անցկացրել արցախցիների կացության վայր ծառայող հաստատություններում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ` ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետները դիտարկումներ եւ իրազեկման աշխատանքներ են տարել արցախցի մեր հայրենակիցների համար ներկայում որպես բնակության ժամանակավոր կացարան ծառայող մի շարք հաստատություններում։

Այս մասին հայտնեցին ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունից: «Իրականացված աշխատանքներն ուղղված են եղել նշված հաստատություններում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքներն առավել համակարգված կազմակերպելուն, ախտահանման գործընթացների ճիշտ իրականացմանը։ Խորհրդատվություն է տրամադրվել, մասնավորապես, դիմակների ճիշտ կրման, ձեռքերի ախտահանման, սոցիալական հեռավորությունը հնարավորինս պահպանելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։