812 դիտում, 2020.10.31 20:25

Ես կույր եմ, բայց ես գործում եմ․ Արտակ Բեգլարյանի կոչը՝ միջազգային հանրությանը․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ես կույր եմ, բայց ես գործում եմ․ Արտակ Բեգլարյանի կոչը՝ միջազգային հանրությանը․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Ես կույր եմ, բայց ես գործում եմ: Իսկ միջազգային հանրությունը կույր չէ, բայց չի գործում: Ահա թե ինչու են Ադրբեջանը, Թուրքիան և ահաբեկիչները շարունակում իրականացնել այպիսի հանցագործություններ: Ես՝ որպես կույր և որպես Արցախի Հանրապետության ՄԻՊ, միջազգային հանրությանը կոչ եմ անում դադարել խոսել և սկսել գործել: Կույր մի՛ եղեք»։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտի կենտրոնական շուկայից՝ հայտնելով, որ այն ադրբեջանական ուժերի կողմից ռմբակոծվել է այսօր՝ հոկտեմբերի 31-ի առավոտյան:

«Այս ռմբակոծությունը հետևել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությանը, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են չթիրախավորել քաղաքացիական կառույցները, սակայն, ինչպես տեսնում եք, նրանք թիրախավորել են քաղաքացիական տարածքը, որը հեռու է որևէ ռազմական կառույցից:

Հարձակման հետևանքով մի շարք խանութներ են վնասվել: Բացի այդ, Ադրբեջանը թիրախավորել է Շուշի, Մարտունիի, Մարտակերտի և այլ քաղաքների ու գյուղերի քաղաքացիական կառույցները»,- շեշտել է Արցախի ՄԻՊ-ը: