402 դիտում, 2020.10.31 19:31

Արցախում այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է

Արցախում այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է

Արցախի Հանրապետության բնակավայրերում այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է: Այս մասին հայտնել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

«Ընդհանուր առմամբ այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է: Ցերեկային ժամերին օդային տագնապներ է հայտարարվել Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտում, Շուշիում, հետո այն ավարտվել է»,- ասել է Թադևոսյանը:

Ավելի վաղ, հոկտեմբերի 31-ի առավոտյան և կեսօրին Ադրբեջանը շարունակել էր կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը: Ստեփանակերտը, Մարտունին,Մարտակերտը Շուշին հայտնվել էին հակառակորդի արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում: