12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Արցախի Հանրապետության բնակավայրերում այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է: Այս մասին հայտնել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:
«Ընդհանուր առմամբ այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է: Ցերեկային ժամերին օդային տագնապներ է հայտարարվել Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտում, Շուշիում, հետո այն ավարտվել է»,- ասել է Թադևոսյանը:
Ավելի վաղ, հոկտեմբերի 31-ի առավոտյան և կեսօրին Ադրբեջանը շարունակել էր կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը: Ստեփանակերտը, Մարտունին,Մարտակերտը Շուշին հայտնվել էին հակառակորդի արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում: