222 դիտում, 2020.10.31 19:26

Հրթիռակոծել են Ստեփանակերտը․ թիրախում դարձյալ քաղաքացիական ենթակառուցվածքներն են․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Այսօր էլ Արցախի մայրաքաղաքն արթնացել է թշնամու արձակած հրթիռների ձայներից: Թիրախում դարձյալ քաղաքացիական ենթակառուցվածքներն են:

«Արցախի քաղաքացիական բնակչությունն Ադրբեջանի հիմնական թիրախն է, եւ Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները:

Այս մասին «Թվիթերի» իր միկրո-բլոգում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մայրաքաղաք Ստեփանակերտում թշնամու ձեռագրի այսօրվա հետեւանքը ներկայացնում են Արցախի մեր գործընկերները: