506 դիտում, 2020.10.31 16:58

Մահացել է հայտնի դերասան Շոն Քոներին

Մահացել է հայտնի դերասան Շոն Քոներին

Շոտլանդացի դերասան Շոն Քոներին մահացել է 90 տարեկան հասակում: Այս մասին հայտնել են նրա ընտանիքի անդամները։

Դերասանն առավել հայտնի է գործակալ Ջեյմս Բոնդի դերով: Շոնը եղել է առաջինը, ով բերել է այդ դերը մեծ էկրան:

Նրա դերասանական ուղին ներառել է տասնամյակներ: Արժանացել է  բազմաթիվ պարգեւների, այդ թվում ՝  Օսկար, երկու Bafta մրցանակ եւ երեք Ոսկե գլոբուս: