174 դիտում, 2020.10.31 15:05

Չկալովկայում ասֆալտապատվում են երեք փողոց եւ կենտրոնական հրապարակը

Չկալովկայում ասֆալտապատվում են երեք փողոց եւ կենտրոնական հրապարակը

Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվում  են երեք փողոց եւ կենտրոնական հրապարակը: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից։

Չկալովկայի փողոցների եւ հրապարակի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 91 միլիոն 713 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Չկալովկայի համայնքապետարանը: 

Ասֆալտապատվում են  թիվ 1,2,4 փողոցները եւ հրապարակը՝ շուրջ 1 կիլոմետր 700 մետր երկարությամբ եւ 12 հազար քառակուսի մետր մակերեսով: Հոկտեմբերի վերջին օրվա դրությամբ շինարարական աշխատանքնեն իրականացված են ավելի քան 50 տոկոսով։ Ծրագիրը կավարտվի այս տարվա ընթացքում։