596 դիտում, 2020.10.31 14:33

Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները. Նիկոլ Փաշինյան

Արցախի քաղաքացիական բնակչությունն Ադրբեջանի հիմնական թիրախն է, և Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները: Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրել է, որ չնայած խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները չթիրախավորելու համար ձեռք բերված պայմանավորվածությանը, վաղ առավոտից Ադրբեջանը վերսկսել է ռմբակոծությունները Շուշիում և Ստեփանակերտում:  

«Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները, և Արցախի քաղաքացիական բնակչությունը նրա հիմնական թշնամին ու թիրախն է»,- գրել է վարչապետը: