16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Արցախի քաղաքացիական բնակչությունն Ադրբեջանի հիմնական թիրախն է, և Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները: Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրել է, որ չնայած խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները չթիրախավորելու համար ձեռք բերված պայմանավորվածությանը, վաղ առավոտից Ադրբեջանը վերսկսել է ռմբակոծությունները Շուշիում և Ստեփանակերտում:
«Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները, և Արցախի քաղաքացիական բնակչությունը նրա հիմնական թշնամին ու թիրախն է»,- գրել է վարչապետը: